ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից մայրաքաղաքում գործող «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ:
Ինչպես տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, նկատվել են որոշ խախտումներ՝ արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։
Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ մսամթերքի արտադրամասում դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:









































