Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2025 թվականի հուլիսի 10-ին հայտարարել էր Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։
Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը, հետաքրքրության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է։
Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային ընտրության ընթացակարգի շրջանակներում հետաքրքրության հայտերի ներկայացման երկարաձգված վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը (Երևանի ժամանակով)։











































