Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ` Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական բիզնես ֆորումի ժամանակ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևն անդրադարձել է Ադրբեջանի ու Ռուսաստանի առևտրա-տնտեսական հարաբերություններին.
«Ցայժմ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է մոտ 100 միջկառավարական համաձայնագիր, որոնք առնչվել են տնտեսական ոլորտին: 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,7 տոկոսով` հասնելով մինչև 2 միլիարդ դոլարի:
Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է 400 միլիոն դոլար: Վերջին 3 տարիներին Ադրբեջանում գրանցվել է ռուսական կապիտալի մասնակցությամբ 139 ձեռնարկություն»:








































