Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը և այլ հարցեր։