Ամերիկյան Թեննեսի նահանգի Հենդերսոնվիլ քաղաքում ամուսնական զույգը իր համատեղ կյանքի ընթացքում ամուսնացել է 100 անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել Հավայա նահանգում հոկտեմբերի 2-ին:
Հարսանեկան արարողությունից հետո 58-ամյա Դևիդը և 60-ամյա Լորենը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդվում է Գինեսի գրքի պաշտոնական կայքում:
Դևիդ և Լորեն Բլերները ծանոթացել են 1982 թ. և առաջին անգամ ամուսնացել 1984 թ. Կալիֆոռնիայում: Այնուհետև նրանք տարբեր ժամանակներում ամուսնացել են ևս 99 անգամ, ընդ որում հարսանեկան արարողությունն ամեն անգամ տեղի է ունեցել տարբեր քաղաքում:
Ապագայում, սակայն, Բլերների ընտանիքը չի պատրաստվում հրաժարվել նոր հարսանեկան արարողություններից:









































