Հոկտեմբերի 3-ին`ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին փողոցի 31-րդ տան մի մասն ինքնափլուզվել է:
Փլուզվել է Սահրադյանին պատկանող 90 քմ ընդհանուր մակերեսով տան մոտ 30-35 քմ հատվածը: Վնասի չափերը ճշտելու նպատակով կազմվել է հանձնաժողով:
Տուժածներ չկան:









































