Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Մեկնարկում է «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» միջազգային համաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 9:00-ին Անի Պլազա հյուրանոցում կմեկնարկի «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովը, որին կմասնակցեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, թափանցիկ և հաշվետու գործելաոճի և արդյունավետ կառավարման խնդիրներով մտահոգ տեղական և արտասահմանյան բարձրակարգ մասնագետներ: Ավելի քան 30 երկրից մոտ հարյուր փորձագետ, ներառյալ Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից մասնակցելու են համաժողովին:

Ծավալվելու է քննարկում, սրընթաց փոփոխվող միջազգային քաղաքական մթնոլորտում, ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների շուրջ:
Համաժողովը կազմակերպվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից` ԲՀՀ Արևելք-արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստան կազմակերպության ԱՄՆ ՄԶԾ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակության ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

«Այս համաժողովը հատկապես կարևոր է հետխորհրդային հանրապետություններում ժողովրդավարության հետընթացի, ինչպես նաև այն համատեքստում, որ 2010թ. ազատությունը գլոբալ տեսակետից ևս հետընթաց է արձանագրել (ըստ Freedom House-ի ուսումնասիրության), միաժամանակ, ֆինանսական ճգնաժամը վնասել է ոչ միայն արևմուտքի հարստությանը, այլ նաև, որ ավելի կարևոր է, ազդել է ազատ մտքի վրա», ասաց ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: «Միևնույն ժամանակ, Մերձավոր արևելքում ժողովրդավարությանն անցնելու փորձերը հերքում են այն գաղափարը, որ ժողովրդավարությունը հեռու է ոչ-արևմտյան հասարակություններից` վերահաստատելով վստահությունը ժողովրդավարության հանդեպ և լիցք հաղորդելով ժողովրդավարությանն ուղղված միջազգային աջակցությանը:

Համաժողովի նպատակն է հանդիսանալ հարթակ նոր գաղափարների և առաջադեմ մտածելակերպի համար և ծավալել հասարակական բաց բանավեճ, որը լույս կսփռի ժողովրդավարական կառավարման ապագայի բավականին խառն ու անորոշ պատկերի վրա, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ու հանրային քաղաքականություն մշակողներին կառաջարկի հնարավոր լուծումներ` արդյունավետ ժողովրդավարական փոփոխությունների համար»:

Համաժողովի առաջին օրը պլենար նիստերի բանախոսները կքննարկեն արևմուտքի կողմից ժողովրդավարության աջակցության սահմանափակումների խնդիրները և կառավարման բնույթը նորահայտ կիսա-ժողովրդավարական երկրներում, քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության առաջխաղացման համընդհանուր գործում և այն մարտահրավերները, որոնց Եվրոպական Միությունը բախվում է ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում` քաղաքական և տնտեսական փոփոխությունների փորձ իրականացնելիս:

Համաժողովի երկրորդ օրը, մարդու իրավունքներին, հաշվետվողականությանը և թափանցիկությանը, ինչպես նաև ժողովրդավարական հաստատություններին և արդյունավետ կառավարման կառույցներին նվիրված նիստերի բանախոսները, իրենց տեսակետը կկիսեն այն գլոբալ քայլերի շուրջ, որոնք ուղղված են տեղում առաջ մղելու և երաշխավորելու մարդու իրավունքները: Նրանք նաև կանդրադառնան այդ քայլերի արդյունավետությանն ու այն միջոցներին, որոնք միտված են առավել կայունությանը և ժողովրդավարեցմանը:

Անդրադարձ կկատարվի նաև այն իրական մարտահրավերներին, որոնց քաղաքացիական հասարակությունը բախվում է, երբ բարձրաձայնում է խնդիրներ, որոնք առնչվում են կառավարության թափանցիկությանը և հաշվետվողականությանը, լրատվամիջոցների, դատարանների, ընտրությունների հանդեպ հասարակության վստահության թուլացմանը, ինչպես նաև հասարակության ու կառավարության միջև աճող բևեռացմանը:

«Ժողովրդավարական զարգացումը հենց այսպիսին է՝ աճ, հետընթաց, քաղված դասեր, բարելավումներ, ինչպես նաև ինքնաքննադատության կարողություն», ասել է Ալեքս Սարդարը` Քաունեթերփարթ ինթերնեշնլ – Հայաստանի տնօրենը: «Սա հիշելով հույս ունենք, որ շահագրգիռ անձանց համախմբելով ընդհանուր քննարկումների շուրջ, կկարողանանք կատարել հաջորդ քայլն այս գործընթացում: Սա կարևոր հնարավորություն է պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, միջազգային և տեղական դերակատարների համար` լրացնելու միմյանց առաջարկներն ու քննադատությունները», հավելեց նա:

Զեկուցողները կամփոփեն յուրաքանչյուր նիստի քննարկումները հոկտեմբերի 8-ին` համաժողովի վերջին օրը: Համաժողովի ֆորմատը հնարավորություն կընձեռի նիստերի բոլոր մասնակիցներին տեսակետներ փոխանակել, բանավիճել և պատասխանել հարցերի:

ՀՀ կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրված են մասնակցելու Համաժողովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում