Հոկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական թաղամասում տեղի է ունեցել «Կենդանի քաղաք» շարժման պիկետը` մանսարդների շինարարության դեմ, որոնք փչացնում են քաղաքի պատմական շենքերի տեսքը: Միջոցառումը համաձայնեցված է եղել քաղաքապետարանի հետ:
Ինչպես հաղորդում է NEWSru.com գործակալությունը, շարժման ակտիվիստները հայտարարել են, որ մանսարդների խնդիրը պայմանավորված է երկու հանգամանքներով. օրենսդրության ծայրահեղ լիբերալ վերաբերմունքը և պետության կողմից վերահսկողության բացակայությունը: Այսպիսի քաղաքականության հետևանքով մանսարդները շարունակում են փչացնել ճարտարապետական հուշարձանները:
Պիկետի մասնակիցները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել` իշխանություններից պահանջելով հնարավորինս արագ խիստ վերահսկողություն սահմանել շինարարության վրա և տուգանքի ենթարկել իրավախախտներին:








































