Միկրոսկոպիկ ելունդները, որոնք գոյություն ունեն քթի լորձաթաղանթի վրա, շարունակում են տրոփել նույնիսկ մահից հետո: Սակայն այդ տրոփյունը հետզհետե սկսում է մարել: Հենց այս առանձնահատկությունն են բժիշկները նախատեսում օգտագործել` պարզելու համար մարդու մահվան իրական ժամանակը: Այս մասին գրում է New Scientist-ը:
Հիմա մահվան ժամանակը որոշելիս փորձագետները չափում են մարդու մարմնի ջերմաստիճանը, մարմնի քայքայման աստիճանը, սակայն այս գործոնների վրա ազդում են նաև շրջակա միջավայրի պայմանները, ինչը դժվարացնում է մահվան ժամանակի որոշման գործընթացը: Քթի խոռոչի մանր ելունդերի հետազոտությունը թույլ կտա ավելի ճշգրիտ պարզել մահվան ժամանակը, եթե դա տեղի է ունեցել նախորդող 24 ժամվա ընթացքում:
Բարիի համալսարանի մասնագետ Բիաջիո Սոլարինոն գործընկերների հետ ուսումնասիրել է մոտ 200 դիակ, որի արդյունքում պարզվել է, որ այդ ելունդներն առնվազն 20 ժամ շարժունակ վիճակում են մնում:








































