Tuesday, 23 06 2026
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում

ՆԳՆ-ն կիրառել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում կատարվել 1 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Ինչպես  տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։

Մասնավորապես՝

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ, այդ թվում՝

  • 191-ը՝ «նկատողություն»
  • 34-ը՝ «խիստ նկատողություն»
  • 59 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով
  • 2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով
  • 22-ը ազատվել են ծառայությունից։

Միաժամանակ, ոստիկանության 22 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

  • Փրկարար ծառայության 13 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» 2-ի՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», մեկի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 3-ի՝ «նկատողություն», մեկի նկատմամբ էլ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։
  • ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2-ի՝ «նկատողություն» կարգապահական տույժերը։
  • ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 4-ի՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և քննչական մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 30 նյութ, որոնց առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ՝ 19-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ Փրկարար ծառայության, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման, 1-ը՝ պետական ռեզերվների գրասենյակի ծառայողների և աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք պարունակել են հանրային ծառայության շահերի, կառավարման կարգի, սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված և այլ բնույթի ենթադրյալ հանցանքների հատկանիշներ։

Անցած 6 ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 22 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 13 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում», 7-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», իսկ 2 ծառայողի նկատմամբ «նկատողություն» կարգապահական տույժերը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում