«Նախընտրական ժամանակաշրջան ենք ապրում, յուրաքանչյուր քաղաքական ուժ մշակում է իր գաղափարները, որպեսզի էլ ավելի իրացվեն ժողովրդի կողմից: Ես քաղաքական իրավիճակը համարում եմ դրական զարգացումներով լի: Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք շատ լավ ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նկատեց, որ նոր քաղաքական դերակատարներ են ի հայտ գալիս՝ ի դեմս ԱԻՄ-ի, սոցիալիստների, որոնք միավորման կոչեր են անում: Նա նաև նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԺ կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը. «Խորհրդարանը կկազմավորվի, նորից կլինեն իշխանական ճակատ և ընդդիմադիր ճակատ: ՀԱԿ-ն էլ կարող է լինել»:
Սահակյանը շեշտեց, որ ընտրությունները ընտրություններ են, և արտահերթ ընտրություններ չեն լինի. «Նման գաղափարախոսություն գոյություն չունի, ասել ենք՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու»:









































