«Եթե չկա զարգացման բյուջե, չկա երևացող հեռանկարը, որպեսզի մարդը կարողանա իր աշխատավարձով արժանապատիվ կյանք ապահովել, նա գնում է խաբեության»,- այսօր, խոսելով 2012 թ․ պետական բյուջեի մասին, ասել է ԱԺ «Ժառանգություն» խնբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ապա ավելացրել․ «Աղքատությունը մեզ մոտ ճոճանակաձև բնույթ ունի:
Աղքատության տոկոսը ոչ միայն ընդլայնվում է, այլև խորանում է: Հայաստանում «աղքատության մշակույթ» կա: Շատ հաճախ մարդիկ, որոնք նպաստ չպետք է ստանան, գնում և ստանում են: Այսինքն` աղքատ լինելը ձեռնտու է դարձել: Այս ամենը անմիջական կապ ունի բյուջեի հետ: Այսօր մենք մի շերտ ենք ստեղծել, որն ուզում է խաբեությամբ ապահովել իր հանապազօրյա հացը»:








































