Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ ռադարով բեռնված ամերիկյան ռազմանավերը Միջերկրական ծովով շարժվում են արևելյան ուղղությամբ՝ դեպի Թուրքիա։ Պլանավորված է, որ ամերիկյան ռադարը մինչև տարեվերջ կտեղակայվի Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիք գյուղում։
SM-2-Blok3B ռադարը նախատեսված է մեծ հեռավորությունից հրթիռների շարժմանը հետևելու և օդում դրանք ոչնչացնելու համար։
Հիշեցնենք, որ Քյուրեջիքը գտնվում է թուրք-իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության վրա։