«168 ժամ»-ը գրում է, որ երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստը։
«Չնայած այն հանգամանքին, որ նախատեսված էր Ս.Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, այն փոխարինվեց նախորդ նիստի ժամանակ, այսպես ասած՝ չհարցաքննված մեկ վկայի հարցաքննությամբ։ Դատական հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 7-ին, ժամը 11։00-ին։ Մեր տեղեկություններով՝ Ս.Տեր-Պողոսյանի մերձավորների կողմից հստակ աշխատանքներ են տարվում վկաներին «մշակելու» և կաշառելու ուղղությամբ։ Նշվում է, թե մանկապիղծ Ս.Տեր-Պողոսյանի հարազատները տուժողների մայրերին 25,000-ական դոլար են տվել՝ նրա դեմ մեղադրական ցուցմունք չտալու պայմանով»։









































