Երեկ Եվրոպայում ակտիվ քննարկում էին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ այդ կազմակերպության կանոնադրության խախտման հարցը: Բանն այն է, որ Ռալֆ Շտայմանը, որը մահացել է անցած ուրբաթ օրը, Նոբելյան մրցանակ է ստացել դրանից հետո, ինչը Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնաժողովի կանոնադրության խախտում է: Հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել, այդուհանդերձ, անփոփոխ թողնել Շտայնմանին այդ մրցանակը շնորհելու որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հանձնաժողովում նշել են, որ «Նոբելյան մրցանակը շնորհվել է պատշաճ մակարդակով` հիմնվելով այն ենթադրության վրա, որ հավակնորդը ողջ է»: Մինչդեռ հանձնաժողովի որոշման կայացումից մի քանի ժամ առաջ Շտայնմանը մահացել էր: Սա աննախադեպ երևույթ է Նոբելյան մրցանակներ շնորհելու պատմության մեջ:








































