«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` շաբաթ օրը «Հարսնաքար» ռեստորանում տեղի Է ունեցել N բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Լյովա Երանոսյանի դստեր հարսանիքը:
«Արարողությունն իր ներկայությամբ պատվել Է նաև օրերս Ֆրանսիայից վերադարձած Սերժ Սարգսյանը: Վերջինս, ի դեպ, նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո շարունակում Է հարսանեկան ու ընտանեկան այլ խնջույքների մասնակցելու ավանդույթը: Նա ընդունում Է գրեթե բոլորի հրավերն ու նույնիսկ պարում Է: Շաբաթ օրվա հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բազմաթիվ պաշտոնյաներ ու պատգամավորներ»,- գրում է թերթը և հավելում.
«Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանն այն զինվորականն Է, ում անունը մշտապես կապվում Է անտառահատման ամոթալի թեմաների հետ, և վերջերս Էլ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին մեքենա Էր նվիրել: Հասկանալի Է, թե ինչ ծառայություններ մատուցելու դիմաց»:










































