Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Էրդողանի «մերկացրած յաթաղանը» միայն քաղաքական հակառակորդների՞ դեմ է

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պաշտոնական խոսնակ Օմեր Չելիկը հայտարարել է, որ հուլիսի 11-ին «լուծարված PKK-ն սկսում է զենքը վայր դնել»: Ըստ մամուլի տեղեկությունների՝ խորհրդանշական առաջին արարողությունը տեղի կունենա Իրաքի Սուլեյմանիե քաղաքի մերձակայքում, գյուղական բնակավայրում: Անտվանգության նկատառումներից ելնելով՝ այդ վայրը կոնկրետ չի նշվում: Արարողությունը չի լուսաբանվի: Ենթադրվում է, որ Իրաքի հյուսիս կայցելեն Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը: Ըստ Օմեր Չելիկի՝ հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հանդես կգա պատմական ելույթով»:

Կարելի է ենթադրել, որ Էրդողանը կհայտարարի «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» գործընթացի մեկնարկի մասին և կսահմանի այն ավարտին հասցնելու ժամկետ: Մամուլն ակնարկում է, որ եթե «Քրդական բանվորական կուսակցությունը» երկու-երեք ամիսների ընթացքում «լիովին չզինաթափվի, ապա Թուրքիան կբախվի ներքին լուրջ մարտահրավերի»: Ի՞նչ սպառնալիքի մասին է ակնարկը՝ բարդ է ասել: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Էրդողանը կանխատեսում է տարածաշրջանային լուրջ էսկալացիա, որի դեպքում քրդական զինված կազմավորումներն, իրոք, կարող են ներքին սպառնալիքներ հարուցել:

Բայց եթե «գործարքի» կողմերից մեկը, կոնկրետ Թուրքիայի նախագահը շտապում է «մեկառմիշտ փակել քրդական հարցը» և հայտարարել, որ երկիրը միասնական է, միասնական է նաև նրա ժողովուրդը՝ էթնիկ պատկանելիությունից անկախ, ապա, ինչպես իրազեկ աղբյուրներն են փոխանցում, քրդական ոչ բոլոր կազմակերպություններն են միանշանակորեն ենթարկվում զինաթափվելու մասին ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի կոչին:

Turkiye թերթը հրապարակել է «Քրդական կազմակերպությունների խորհրդի» հայտարարությունը, որտեղ հստակ առաջադրված է երկու նախապայման: Թուրքիան պետք է քրդերի զինաթափման առաջին փուլի ավարտին «գերությունից ազատի» Աբդուլլա Օջալանին, իսկ գործընթացի ավարտին «սահմանի քաղաքական իրավունքներ»: Գրեթե նույնաբովանդակ, բայց փոքր- ինչ «ծածկագրված» հայտարարություն է տարածել նաև խորհրդարանական DEM կուսակցությունը, որի ներկայացուցիչները վերջերս Իմրալի կղզու բանտում դարձյալ հանդիպել են Ափոյին՝ PKK-ի ցմահ ազատազրկման պատիժ կրող առաջնորդ Աբդուլլա Օջալանին:

Զուգահեռաբար, ինչպես ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի քաղաքական մեկնաբանն է ձևակերպել՝ «Էրդողանը յաթաղանը մերկացրել է ընդդիմության դեմ»: Անցած օրերին Ժողովրդա-հանրապետական կուսակցության հարյուրից ավելի անդամներ են ձերբակալվել: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություններ չեն լինի, դրանք կկայանան 2028 թվականի գարնանը:

Թուրքիայի ներքաղաքական կյանքի խմորումները և հնարավոր զարգացումները հետաքրքրություն են ներկայացնում առհասարակ, Անկարայում քաղաքական «եղանակի փոփոխությունն» էական է միջազգային օրակարգի համար: Այս փուլում Էրդողանի ծրագրավորումներն առավել ևս ուշագրավ են, որովհետեւ վարչապետ Փաշինյանի հունիսի 20-ի Ստամբուլ այցը հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխել են սկզբունքորեն աննախադեպ հարթություն:

Քրդական կազմակերպությունները և նրանց քաղաքական հենարան DEM կուսակցությունը կշարունակե՞ն պնդել, որ PKK-ի զինաթափման գինը «գերությունից Օջալանի ազատությունը» և Թուրքիայում քրդական ինքնության ֆորմալացումն են: Էրդողանը խոստանում է Թուրքիայի «դեմ հանցանք չգործած քրդերին քաղաքացիական իրավունքներ շնորհել, եթե նրանք հայրենիք վերադառնալու ցանկություն ունենան»: Իսկ ի՞նչ է սպասվում ավելի քան տասը միլիոն քուրդ բնակչությանը, որ Թուրքիայի քաղաքացիություն ունի:

Ի՞նչ հանգուցալուծում կարող է ունենալ Էրդողան-Ժողովրդա-հանրապետական կուսակցություն կոշտ դիմակայությունը: Այս գործոնները որքանո՞վ և ի՞նչ ազդեցություն ունեն հայ-թուրքական արդեն բարձր մակարդակի հասած երկխոսության վրա: Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական կուսակցության», առաջնորդ Բահչելին կիսու՞մ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի տրամաբանությունը: Ի վերջո, Էրդողանի «մերկացրած յաթաղանը» միայն քաղաքական հակառակորդների՞, թե նաև տարածաշրջանի մրցակից երկրների դե՞մ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում