Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցմանն առնչվող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուներ։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելությունն այս շաբաթ այցելել էր Սյունիքի մարզ՝ հետևելու Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Հանդիպման սկզբում անդրադարձ է եղել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում հողերի օտարման ու տարաբնակեցման, ինչպես նաև բնապահպանական թեմաներին։ Նշվել է, որ շինարարության ընթացքում հիմնականում պահպանվում են բնապահպանական և անվտանգության նորմերը։ Նախագծային որոշ շտկումներ, որ կատարվում են շինարարության ժամանակ, հիմնականում չեն առնչվում հողերի օտարման հարցերին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացին։ Նշվել է, որ շինհրապարակում այժմ աշխատում է ավելի քան 400 մարդ։ Բոլոր տեղամասերում կատարվում են ակտիվ աշխատանքներ։

Ըստ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների՝ հողային աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով, գոհացուցիչ են նաև թունելի կառուցման տեմպերը, այն ավարտական փուլում է։ Աշխատանքներ են տարվում նաև երկրորդ թունելի հորատումը սկսելու ուղղությամբ։

11 կամուրջների վրա տարվում են տարբեր բնույթի աշխատանքներ, կառուցվում են 5 փոխհատումները, դրանցից մեկն արդեն գրեթե պատրաստ է։ Անդրադարձ է եղել երկաթբետոնե հեծանների արտադրման հարցին։ Ընդգծվել է, որ հեծանների պատրաստումը ժամանակատար աշխատանք է, և ամեն ինչ պետք է արվի դրանք ըստ գրաֆիկի ու շիննորմերով կատարելու համար։

Արծարծվել է նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը, որն այժմ մրցութային գործընթացում է։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում