Արտակարգ ծառայությունները Լոս Անջելեսի Ուիլմինգթոնի շրջանում փլուզված թունելից տարհանել են բոլոր բանվորներին: Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը:
«31 մարդ՝ բոլոր բանվորները, բարեհաջող դուրս են բերվել թունելից՝ ողջ և անվնաս: Ոչ մի անհետ կորած չկա», – ասված է հրշեջ ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Բանվորների փրկվելու մասին հայտնել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը:
«Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հենց նոր հայտնեց, որ Ուիլմինգթոնի թունելում արգելափակված մնացած բոլոր բանվորները ներկայումս փրկվել են», – գրել է Բասն X սոցիալական հարթակի իր էջում:
Թունելը փլուզվել էր հուլիսի 9-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին:










































