Tuesday, 21 07 2026
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Բաքուն «հետքայլ է կատարում», որպեսզի ամուր դիրքավորվի

Հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Բաքու: Ինչպես հասկացվում է տարածված պաշտոնական լուսանկարներից, «Հեյդար Ալիև» օդանավակայնում նրան բավական սառն են դիմավորել: Մասնավորապես, նրան չի դիմավորել Ադրբեջանի ԱԻ նախարար Քյամալեդին Հեյդարովը: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ Կուրենկովը Բաքու է մեկնել՝ մասնակցելու Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, որ պետք է կառույցի նոր գլխավոր քարտուղար ընտրի:

Ավելի վաղ, սակայն, ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապված «ՎՉԿ-ՕԳՊՈՒ» թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Կուրենկովի գլխավորած պատվիրակությունը «հարաբերությունների կարգավորման հարցով ոչ պաշտոնական բանակցություններ կվարի»: Հաղորդվել է, որ ՌԴ ԱԻ նախարարը «Բաքու է տանում նախագահ Պուտինի անձնական ուղերձը» և բացառված չէ, որ «կողմերը հասնեն կալանավորված անձանց փոխանակման համաձայնության»:

Անցյալ ամսվա վերջին Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, ինչպես հայտնի է, Ադրբեջանը չեղյալ է հայտարարել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի Բաքու այցը և հայտարարել, որ հարաբերությունների ներկա փուլում ռուսաստանցի պաշտոնատար անձանց այցն «առհասարակ նպատակահարմար չէ»: ՌԴ ԱԻ նախարար Կուրենկովի Բաքու այցը կարելի է համարել Ադրբեջանի կողմից «դիվանագիտական հետքայլ», բայց ո՞րն է նպատակը:

Այս առթիվ բավական ուշագրավ է ղազախստանցի քաղաքագետ Նիշինբաևի՝ ադրբեջանական Trend գործակալությանը տված մեկնաբանությունը, որտեղ նա օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը գնահատում է որպես «Ադրբեջանի տարածաշրջանային առաջնորդության մասին միջազգային հանրությանը հղած հստակ ազդակ»:

Ադրբեջանի այդ դիրքավորումը Նիշինբաևը Ղազախստանի համար Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Կովկասի «ընդլայնվող շուկաներ մուտք ունենալու հնարավորություն» է գնահատում: Նա հատկապես կարեւորում է Տրանսկասպյան միջազգային երթուղուն միանալու հանգամանքը, որ Ղազախստանին «թույլ կտա հաղթահարել Ռուսաստանից և Չինաստանից ավանդական կախվածությունը»:

Օկուպացված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթաժողովին Ղազախստանը մասնակցել է վարչապետի մակարդակով: Ըստ երևույթին, դեր է խաղացել հանգամանքը, որ այնտեղ է հրավիրվել նաև Կիպրոսի հյուսիսային հատվածի փաստացի առաջնորդ Էրսեն Թաթարը: Ավելի վաղ Ղազախստանը Եվրամիության հետ թուրքական այդ կազմավորումը չճանաչելու համաձայնություն է ստորագրել: Տոկաևն, ըստ երևույթին, խուսափել է այդ թեմայով Թուրքիայի նախագահի հետ տհաճ խոսակցությունից:

Բայց դրանից չի հետևում, թե Աստանան շահագրգռված չէ առևտրատնտեսական և կոմունիկացիոն կապերը խորացնել Մերձավոր Արևելքի երկրների, արաբական և թուրքական աշխարհի, իսլամադավան պետությունների հետ, վարել դիվեսրսիֆիկացված արտաքին քաղաքականություն: Այս իմաստով ռուս-ադրբեջանական լարվածությունը խնդրահարույց է նաև Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների համար: Հնարավոր է՝ Բաքուն փորձի խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից, որպեսզի չվտանգի «տարածաշրջանային հաբի» նախագիծը:Բայց դա կլինի ընդամենը մարտավարական նահանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում