Այսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 630 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 մլրդ 375 մլն 614 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9428% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1800%:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր:










































