Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Ադրբեջանը «մտնում է» Պարսից ծոց

Բաքվի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Քյամրան Վելիևի գլխավորած զինվորական պատվիրակությունը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի պաշտոնակից գեներալ Ֆայդա Բին Համեդ ալ-Ռուվայլիի հրավերով:

Այցի հրապարակային ծրագրով նախատեսված է, որ նա մի շարք հանդիպումներ կունենա թագավորության ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև կլինի ահաբեկչության դեմ պայքարի Իսլամական կենտրոնում: Պաշտոնական Բաքուն, իհարկե, ԶՈՒ ԳՇ պետի Սաուդյան Արաբիա այցի մանրամասնությունները չի հրապարակայնացնում, բայց փաստն ինքնին չափազանց խոսուն է:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այցելել է Հորդանան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այդ երկրներն Իսրայելի հետ բավական լոյալ հարաբերություններ ունեն՝ ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, որ Գազայում պատերազմի պատճառով դադարեցրել է Թել Ավիվի հետ երկխոսությունը:

Բայց Պարսից ծոցի արաբական միապետությունները Միացյալ Նահանգների դաշնակիցներն են: Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց հետ ներդրումային խոշոր պայմանավորվածություններ է ձեռք բերել: Ծոցի երկրներից Ադրբեջանի հետ բավական լուրջ ծրագրեր ունի ԱՄԷ-ն: Սաուդյան Արաբիա Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ ԳՇ պետ Վելիևի այցը բավական բազմանշանակ է:

Ուշադրություն է գրավում այն, որ Ալիևն իր բանագնացին Էր-Ռիադ է գործուղում նույն օրը, երբ Վաշինգտոն է մեկնել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Փորձագետները տպավորություն ունեն, որ բանակցություններից հետո Թրամփը և Նաթանյահուն կհայտարարեն «գործարքը համաձայնեցնելու» մասին:

Եթե դա տեղի ունենա, ապա Վաշինգտոնի հաջորդ քայլ է դիտարկվում Սաուդյան Արաբիա-Իսրայել երկխոսության վերամեկնարկումը: Դա կարող է արաբա-իսրայելական սկզբունքային հաշտության սկիզբ դառնալ: Ադրբեջանը համարվում է իսլամական աշխարհի միակ պետությունը, որ Իսրայելի հետ որևէ խնդիր չունի: Այս առումով Բաքվին որոշ դեպքերում միջնորդի դերակատարություն է վերապահվում:

Միջազգային քաղաքականությունը սեւեռված է Մերձավոր Արևելքի վրա, այնտեղ ուժերի հարաբերակցությունից է կախված այսպես կոչված Գլոբալ հարավի աշխարհաքաղաքական դերակատարությունը: Բաքուն հետևողականորեն ձգտում է ներգարվել տարածաշրջանային զարգացումներին, ամրապնդվել որպես «ինքնուրույն դերակատար»:

Ըստ երևույթին՝ Ալիևը փորձում է «մտնել» Պարսից ծոց և արաբական միապետությունների միջոցով բարեկարգել Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Այդ հարցում, իհարկե, գլխավոր դեր խաղում է Թուրքիան, բայց Էրդողանը չափազանց ծանրաբեռնված է սեփական խնդիրներով: Հետաքրքիր է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիային տարածաշրջանային մրցակից է դիտում: Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում