Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ձեռնարկած` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Այլևս երբեք» (Never Again) խորագիրը կրող համերգաշարի առաջին համերգին, բացի լեգենդար Սթիվի Ուանդերից, ելույթ կունենան նաև «Գրեմմի»-ի մրցանակակիր, հաիթցի ռեգգի երգիչ, դերասան Փրազը (Prakazrel Samuel Michel), որն ավելի շատ մեզ հայտնի է The Fugees հիփ-հոփ խմբից, դերասան, երգիչ Մայլքլ Սթոունը` հայտնի երգչուհի Շերոն Սթոունի եղբայրը:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Never Again համերգաշարի բեմադրական-ստեղծագործական մասի պատասխանատու Ժիրայր Դադասյանը:
Բացի նրանցից` համերգին կմասնակցեն նաև ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր, Rufus ֆանկ բենդի երգչուհի Չակա Քանը, (Chaka Khan), հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիոուն (Alexia Vassiliou), ամերիկացի երգիչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր Էրիկ Բենեթը (Eric Benet), Մալինա Մուվը (Malina Move) և E&G Band-ը: Ժ. Դադասյանի խոսքով` սա դեռ ամենը չէ, համերգի շատ մանրամասներ ճշտվում են և բացառված չէ` ավելանան նոր կատարողներ:
Հայազգի կատարողներց ելույթ կունենան Արտո Թունջբոյաջյանը, Ֆլորա Մարտիրոսյանը:
Համերգաշարի առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Գիբսոն» ամֆիթատրոնում:
Համերգի մասին պատմող տեսահոլովակը կարող եք դիտել ստորև:









































