Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող շարունակական գործողությունները։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Այս տնտեսական միջոցառումները, որոնք առաջին անգամ ներդրվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված չհրահրված, անհիմն և անօրինական ռազմական ագրեսիայի», – նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ այժմ պատժամիջոցները ներառում են ոլորտային միջոցառումների լայն սպեկտր, այդ թվում՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների նկատմամբ սահմանափակումներ։

Դրանք նաև ներառում են Ռուսաստանից ԵՄ ծովային ճանապարհով նավթահումքի և որոշակի նավթամթերքների ներմուծման կամ տրանսֆերի արգելք, մի քանի ռուսական բանկերի SWIFT փոխանցումների դադարեցում և «Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում»։ Բացի այդ, հատուկ միջոցառումները թույլ են տալիս ԵՄ-ին հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։

«Քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի հիմնարար կանոնները, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքը, նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր միջոցառումները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել էին 2025 թ․ հունվարին։ Այդ ժամանակ Հունգարիան սպառնացել էր խոչընդոտել դրանց երկարաձգումը՝ Կիևի որոշմամբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կասեցման պատճառով։ Բուդապեշտը տարբեր մակարդակներում Եվրահանձնաժողովից պահանջել էր երաշխիքներ իր էներգետիկ անվտանգության համար։

Սահմանափակումները երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում