Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։
Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել է Ադրբեջանի ԱԳՆ ու ուժային կառույցներ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել։









































