Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Իրավապաշտպանները ԵԽԽՎ-ին կոչ են անում վերանայել ՀՀ մասին բանաձևի նախագիծը և ընդունել համարժեք բանաձև

Հայաստանցի մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը, նամակով դիմել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամներին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«2011թվականի սեպտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձևի նախագիծը և դրան կից՝ Հայաստանի հարցով զեկուցողներ պարոն Պրեսկոտի և պարոն Ֆիշերի բացատրական հուշագիրը: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու մտահոգությունները՝ կապված այս փաստաթղթի բովանդակության և էության հետ, որոնք հակասում են ոչ միայն Խորհրդարանական Վեհաժողովի պահանջներին, որոնք մասնավորապես արտահայտվել են նախորդ՝ 1609 (2008), 1622 (2008), 1643 (2009) և 1677 (2009) բանաձևերին, այլև հակասում է հենց ինքն իրեն, ինչպես նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի իշխանության սկզբունքներին, և արժեզրկում է ԵԽԽՎ մոնիտորինգի ընթացակարգն ընդհանրապես: Բանաձևի նախագիծը և հետևող զեկույցը իր ձևով և ոգով ոչ միայն չի նպաստում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլև նույնիսկ ամրապնդում է երկրում մարդու իրավունքների խախման դեպքերում անպատժելիության զգացումը:

Մենք անընդունելի ենք համարում մասնավորապես հետևյալը.

1. Նախ, հայաստանյան ժողովրդի, ինչպես նաև միջազգային հանրության ճնշման ներքո 2011-ի գարնանը Սերժ Սարգսյանն ընդունեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերը, մասնավորապես՝ առնվազն 10 քաղաքացիների սպանությունը, պատշաճ կերպով չեն հետաքննվել և հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին վերաքննել գործը: Մինդեռ, ոչ մի առաջընթաց հետաքննքությունը չի արձանագրել: Ավելին, իրավապահ պաշտոնյաների բոլոր հայտարարությունները բացահայտ վկայությունն են այն բանի, որ ներկա իշխանությունները մտադիր էլ չեն բացահայտել գործը: Սա ցույց է տալիս, որ Հայստանի իշխանությունների բոլոր քայլերն ու հայտարարությունները զուտ իմիտացիոն բնույթի են և նպատակ ունեն քողարկելու հանցագործությունը, խուսափելու արդարադատությունից և խաբելու միջազգային հանրությանը: Չգիտես ինչու, Մոնիտորինգի հանձնաժողովը ոչ միայն անտեսում է այս փաստերը, այլև անգամ նախօրոք ընդունում է այսպես կոչված «հետաքննության» ապագա զրոյական արդյունքը և նույնիսկ ցույց է տալիս մեր իշխանություններին՝ կյանքի իրավունքի պես կարևորագույն իրավունքները խախտելու պարագայում պատասխանատվությունից խուսափելու «լավագույն» ձևերը: Այնուհետև, հիմնվելով վերոհիշյալ կողմնակալ մոտեցման վրա, Հանձնաժողովը պատասխանատվություն է ստանձնում հայտարարելու, որ «2008-ի մարտյան դեպքերի գլուխը կարելի է վերջապես փակված համարել»՝ այսպիսով ակնառու հնարավորություն տալով չբացահայտված հանցագործներին փախչել ազգային և անդրազգային պատասխանատվությունից:

2. Երկրորդ, անգամ չհիշատակելով Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքացիների ընտրական իրավունքի շարունակական և վայրի ոտնահարումները՝ որպես 2008-ի մարտի 1-ի դեպքերի իրական պատճառ, լռության մատնելով այնպիսի խայտառակ փաստը, ինչպիսին բանակի ապօրինի ներգրավումն է ներքին քաղաքականությանը, և լիովին ընդունելը Հայաստանի ներկա իշխանությունների ներկայացրած աղավաղված պատճառաբանությունները, դրանով իսկ թույլատրելով նրանց խուսափել վերոհիշյալ հանցագործությունների համար պատասխանատվությունից և նույնիսկ նրանց դրական գնահատելով ակնհայտ իմիտացիոն գործողությունների համար, ներառյալ՝ այսպես կոչված օրենսդրական բարեփոխումների, որ բացառապես նպատակ ունի պաշտպանել զավթված իշխանությունը, Հանձնաժողովը խրախուսում է նման բռնությունների կրկնությունը: և

3. Եվ վերջապես, այս փաստաթղթում հեղինակներն ակնհայտորեն գերազանցել են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակը և անթաքույց կերպով անտեսել են բազմաթիվ միջազգային փաստաթղթերում և ազգային օրենքներում ամրագրված՝ ժողովրդավարության այնպիսի հիմնարար և կարևորագույն սկզբունք, ինչպիսին ժողովրդի կամարտահայտումն է ընտրությունների ժամանակ՝ հերթական թե արտահերթ: Հանրահայտ փաստ է, որ արտահերթ ընտրությունները Հայաստանի ժողովրդի պահանջն են և իրավունքը, արտահերթ ընտրություններն են հայաստանցիները համարում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման միակ ճանապարհ: Ցանկացած ժողովրդավար երկրի, նույնիսկ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կատարել ժողովրդի պահանջները, ներառյալ՝ արտահերթ ընտրությունների պահանջը: Այսպիսով, իշխանությունների պատրաստակամության մակարդակը կամ ժամկետները չեն կարող վավերական համարվել և հակասում են ԵԽԽՎ մոնիտորինգի գործընթացի նպատակներին, որը ոչ մի դեպքում չպետք է ստորադասի ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները՝ պատրանքային կայունությանը:

Վերոշարադրյալից ելնելով, մենք կոչ ենք անում Վեհաժողովին՝ առկա փաստերին և Հայաստանի իրողություններին համապատասխան վերանայել բանաձևի նախագծի բովանդակությունն ու շարադրանքը և ընդունել համարժեք բանաձև: ԵԽ ցանկացած անդամ-պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, մեր համընդհանուր արժեքների և սկզբունքների ոտնահարման նկատմամբ Վեհաժողովի գործակցությունն/ /անգործությունն ու հանդուրժողականությունը հակասում է Կազմակերպության հիմնադրման սկզբունքներին, նպաստում է նմանատիպ բռնությունների կրկնությանը, ստվեր է նետում ԵԽ-ի վստահելիության վրա՝ եվրոպական ազգերի և միջազգային իրավապաշտպան հանրության աչքերում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում