Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել կարճ դոմենների աճուրդ, որոնք վաճառվել են միջինը 60 հազար դոլարով:
Ինչպես գրում է բրիտանական The Telegraph պարբերականը, աճուրդը կազմակերպած Nominet ընկերությունը վաճառել է մի շարք բրիտանական հասցեներ, որոնցից 12-ը բաղկացած են եղել ընդամները մեկ տառից:
Մասնավորապես Facebook ընկերությունը գնել է fb.co.uk դոմենը, Mercedez Benz ավտոկոնցեռնը` mb.co.uk, H&M հագուստի վաճառքի ընկերությունը` hm.co.uk դոմենը:
Աճուրդին մասնակցել է նաև Google ընկերությունը, սակայն g.co.uk դոմենը գնել է մեկ այլ ինտերնետ-ընկերություն:
Նշվում է, որ մասնակիցներից մեկը գնել է 170 հասցե` ծախսելով ավելի քան 700 հազար դոլար: Իսկ որոշ գնորդներ աճուրդին մասնակցել են հասցեները վերավաճառելու նպատակով:
Աճուրդից ստացված գումարից մոտ 5 մլն դոլար կտրվի Nominet Trust բարեգործական ֆոնդին, որը զբաղվում է համացանցում անվտանգության ապահովման խնդիրներով:









































