Քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե «Հայաստանում անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում իրականացնել»։
Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշեցին դատախազությունից։
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացվի։








































