Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչը ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Ուստի դա կարելի է և պետք է ողջունել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Մենք հույս ունենք, որ սա կլինի կայուն հրադադար», – նշել է նա։







































