Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի լսումների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Հայաստանում հողերը պետք է օտարվեն բաց աճուրդներով, հրապարակային աճուրդների դեպքում համայնքների ղեկավարները զրկված կլինեն «կոռուպցիոն դրսևորումներից»:
Նրա խոսքով՝ հողերի օտարման գործընթացը խիստ «առևտրայնացված» է: «Արդյո՞ք մենք պետք է վաճառենք ամեն բան` ոչինչ չթողնելով ապագա սերունդներին: Կառավարությունը շատ լուրջ մտածելու կարիք ունի, քանի որ հողերն աճուրդներում, որպես կանոն, ձեռք են բերում հասարակության ապահով խավի մարդիկ»,- ասել է Սաֆարյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր հերթին ավելացրել է, որ հողային աճուրդների գործընթացում հրապարակայնության աստիճանը բավական բարձրացել է: «Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, համապատասխան օրենքում արված փոփոխությունները նոր կոռուպցիոն ռիսկեր չեն առաջացնի: Առկա կոռուպցիոն ռիսկերը, հակառակը, վերացվում են»,- ասել է նա:









































