Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողներին և 5 քաղաքացիական անձանց (մեկ ընտանիքի անդամներ)։
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ադրբեջանական գերության մեջ պահվող երեք հայ զինծառայողների հարազատներին բանավոր փոխանցելու են նրանց 3 հաղորդագրությունները։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող հայ գերիներին այցելել էին սեպտեմբերի 17-ին՝ նրանց հանձնելով 4 նամակ ու լուսանկարներ և փոխարենը նրանցից ստանալով 6 նամակ՝ ուղղված իրենց հարազատներին։
Ի դեպ, օրեր առաջ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր տեղափոխվեց Հայաստանում պահվող վերջին ադրբեջանցի ռազմագերին` Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Մինչդեռ Հայաստանի 8 քաղաքացիներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:








































