Չինաստանի կենտրոնական Հունբեյ նահանգի Սինշան գավառում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, 17-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսն ընկել է մի քանի տասնյակ մետր բարձրությունից: Այս պահին փրկարարական աշխատանքները շարունակվում են:









































