«Հանրապետության տարածքը հոկտեմբերի 2-ին կգտնվի անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, ինչով պայմանավորված` Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում` Երևանում, կպահպանվի առանց տեղումների եղանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ վաղը` օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքով ցուրտ մթնոլորտային ճակատ կանցնի, որը հիմնականում կազդի Հայաստանի հյուսիսային շրջանների եղանակային պայմանների վրա:
«Այսպիսով, հոկտեմբերի 3-ի ցերեկը հանրապետության հյուսիսային մարզերում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 4-ին և 5-ին Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Առաջիկա երեք օրերին ջերմային ֆոնը չի փոխվի, միայն հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով: Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում:
Ջերմաստիճանը գիշերը կլինի +4 +6, ցերեկը` +17 +19 աստիճանի սահմաններում»,- ամփոփեց Գագիկ Սուրենյանը:







































