Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Բոլոր հարցերի լուծման բանալին ժողովրդի ձեռքում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ Գյումրիի տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանը:

– Շուրջօրյա հանրահավաքների անցկացման վերաբերյալ հայտարարությունն անելով՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշեց, որ հնարավոր է նաև երկխոսության վերսկսում իշխանությունների հետ: Ձեր կարծիքով՝ նստացույցերի արդյունքում հնարավոր կլինի՞ հասնել երկխոսության վերսկսման, արդյո՞ք դա այն անհրաժեշտ ճնշումն է, որը կստիպի իշխանություններին գնալ զիջումների:

– Նստացույցը մեր պայքարի ձևերից ընդամենը մեկն է, իսկ թե ինչքանով հնարավոր կլինի դրա շնորհիվ վերականգնել« երկխոսություն» կոչվածը, կամ հասնել այլ շոշափելի արդյունքների, արդեն կախված է իշխանությունների քաղաքական կամքից, մարդկային բանականությունից: Ամեն դեպքում այսօր նստացույցի երրորդ օրն է, մենք մեկշաբաթյա նստացույց ենք հայտարարել և դեռ առջևում մի քանի օր կա և ժամանակն ինքն է ցույց տալու, թե ինչպիսին կլինեն առաջիկա զարգացումները:

– Իսկ ակնկալիք կա՞, որ նստացույցի մասնակիցները գալիք օրերի ընթացքում էլ ավելի կշատանան:

– Ուզում եմ հուսալ, որ ժողովուրդը փորձելու է իր մեջ վերագտնել քաղաքացու տեսակը և առաջնորդվելու է քաղաքացու տեսանկյունից, ինչի արդյունքում, բնականաբար, ավելանալու է թե՛ հասարակության մասնակցությունը, թե՛ նաև հասարակության որակյալ հատվածի մասնակցությունը:

– Պարո՛ն Զաքարյան, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ մեկ շաբաթ անց կորոշվի արդյո՞ք շարունակվելու են շուրջօրյա նստացույցերը, թե՝ ոչ: Ձեր գնահատմամաբ՝ որն է այն պայմանը, որի դեպքում հնարավոր կլինի դադարեցնել նստացույցերը, և Ձեր կարծիքով՝ արժե՞ դադարեցնել նստացույցերը, թե՞ անհրաժեշտ է էլ ավելի ակտիվ գործողությունների գնալ:

– Ես այն մարդկանցից մեկն եմ, ով շատ ավելի արմատական դիրքերից է հանդես գալիս: Ես կարծում եմ, որ մեր սկսած գործընթացը պետք է հասցնենք տրամաբանական ավարտին` հասնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Իսկ թե ընթացքում ինչպիսի մարտավարական փոփոխություններ առաջ կքաշվեն, չեմ կարող ասել, ակնհայտ է մի բան, որ ժամ առ ժամ կարող է ամբողջապես նոր իրավիճակ ստեղծվել:

– Իսկ Ձեր կարծիքով՝ շուրջօրյա հանրահավաքները կստիպե՞ն իշխանություններին դեպի ժողովուրդն ու ընդդիմությունը քայլ կատարել:

– Ամեն ինչ պայմանավորված է հասարակության մասնակցությունից, որքանով հասարակության մասնակցությունը շատ ավելի վճռական կլինի, այնքան արագ իշխանությունը կփորձի գնալ անհրաժեշտ զիջումների: Ամեն ինչ ժողովրդի ձեռքում է, մենք ընդամենը փորձում ենք մեր այս գործողություններով հնարավորինս ակտիվացնել հասարակությանը և մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին: Հասարակությունն ինքն է որոշելու, թե ինքն ինչ է ուզում, և այդ որոշումը պիտի արտահայտված լինի կոնկրետ գործողություններով, իսկ այդ կոնկրետ գործողությունն էլ ենթադրում է անմիջական և շատ ակտիվ մասնակցություն նման քաղաքական ակցիաներին: Հավատացեք, մնացածը ժամանակի խնդիր է և անհրաժեշտ որոշումների հնարավոր կլինի շատ արագ հասնել:

– Այսինքն եթե հասարակությունը որոշի, որ մեկ շաբաթ նստացույցը բավական չէ, Կոնգրեսը կլսի՞ հասարակությանը:

– Ես կարծում եմ, Կնոգրեսը մշտապես պարտավոր է հասարակության կարծիքի հետ հաշվի նստել: Իսկ որպեսզի Կոնգրեսը հաշվի նստի հասարակության կարծիքի հետ, հասարակությունն ինքը պետք է մեծ մասնակցություն դրսևորի Կոնգրեսի կազմակերպած ակցիաներին: Իր ակտիվ մասնակցությամբ հասարակությունը ստիպելու է և՛ Կոնգրեսին, և՛ իշխանությանը իր հետ հաշվի նստել: Բոլոր հարցերի լուծման բանալին ժողովրդի ձեռքում է:

– Իսկ հասարակությունն ու Հայ ազգային կոնգրեսն իր սկսած գործում ունի՞արտաքին աշխարհի աջակցության ակնկալիքը:

– Իմ կարծիքով, մենք առաջին հերթին պետք է ապավինենք սեփական ուժերին և հենց մենք պետք է ստիպենք, որպեսզի միջազգային հանրությունը մեր հետ հաշվի նստի: Երբեք չպետք է հույս դնել որևէ գերտերության, կամ որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության վրա, այլ պարզապես պետք է մեր գործողություններով ստիպենք, որ այն բազմակի ստանդարտները, որոնք կիրառվում են միջազգային կազմակերպությունների կողմից տարածաշրջանի և Հայաստանի նկատմամբ, այլևս չլինեն և փոխվի արտաքին աշխարհի վերաբերմունքը: Վերջին ամիսների ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչ էր տեղի ունենում արաբական աշխարհում: Երբ հասարակությունը շատ վճռական է իր իրավունքների վերականգման պայքարի գործում, նույն գերտերությունները, որոնք այս կամ այն արաբական երկրի բռնապետին համարում էին իրենց գործընկերը, կանգնեցին ժողովրդի կողքին ` անելով ամեն ինչ, որպեսզի տապալվի հենց իրենց նախկին գործընկեր բռնապետերի ռեժիմը: Այնպես որ այս հարցում էլ բանալին մեր ժողովրդի ձեռքում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում