«Դանիայի նորընտիր վարչապետ Հելի Թորնինգ Շմիդտը կիրակի օրը հայտարարեց երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին»,- հայտնում է Assosiatied Press գործակալությունը:
Երկրի գործող վարչապետ, լիբերալ կուսակցության առաջնորդ Լարս Լյոկե Ռասմուսենն ընդունել է իր պարտությունը և հաջողություն մաղթել նոր կառավարությանը: Ռասմուսենի պարտականությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, որ հյուսիսեվրոպական այդ երկիրը ղեկավարելու է կին վարչապետը: