Agence France-Presse-ի հաղորդմամբ` Շրի Լանկայում հայտնաբերվել է բնական գազի առաջին հանքատեղը: Հանքատեղը գտնվում է ծովի մակարդակից 4300 մետր ցածր, երկրի հյուսիսարևմտյան առափնյա շրջանում` Մաննար ավազանում:
Cairn Lanka ընկերության հավաստմամբ` պարզելու համար, թե արդյո՞ք ունի այդ հանքատեղն առևտրային պոտենցիալ, անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ:
Երկրի իշխանությունները հույս ունեն, որ հանքատեղի հայտնաբերումը հետաքրքրություն կառաջացնի օտար պետությունների մոտ՝ ուսումնասիրելու Շրի Լանկայի տարածքում առկա էներգառեսուրսները:
Իշխանությունների տվյալներով՝ Մաննար ավազանում գտնվում է 1 միլիարդից ավել բարել նավթ:









































