Գերմանական Der Spiegel-ի հաղորդմամբ՝ Լիբիայի ռազմական պահեստներից կորել են մոտ 10 հազար հրթիռային համալիրներ:
Այս մասին պատմել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ իտալացի Ջանպաուլո Դի Պաոլան` Բունդեստագում կայացած գաղտնի նիստի ժամանակ: Նա նախազգուշացրել է, որ շատ վտանգավոր կլինի, եթե այդ հրթիռներն ընկնեն ահաբեկիչների ձեռքը:
Խոսքը «Стрела-2» հրթիռների մասին է: Քադաֆին իր զինանոցում ունեցել է շուրջ 20 հազար այսպիսի հրթիռներ, որոնց գրեթե կեսի տեղը հայտնի չէ: Ենթադրվում է, որ դրանց մի մասը գտնվում է ապստամբների ձեռքում:








































