Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին՝ չայցելել Քենիայի հյուսիսային առափնյա շրջաններ:
Պաշտոնական հայտարարությունները, որ արվել են Նայրոբիի ֆրանսիական և անգլիական հյուպատոսությունների կողմից, եղան այն բանից հետո, երբ լուր ստացվեց Ֆրանսիայի քաղաքացի Մարի Դեդյեի առևանգման մասին:
Ֆրանսուհուն առևանգել են Լամու կղզախմբի Մանդա կղզում: Առևանգողները 6 հոգի են եղել, ովքեր զենքերով ներխուժել են ծովափնյա տնակ և իրենց հետ վերցնելով կնոջը՝ նավարկել Սոմալիի կողմը:
Դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ֆրանսուհու փրկության համար: