Թուրքիան հրաժարվեց Ռուսաստանի հետ երկարաձգել բնական գազի մատակարարման պայմանագիրը: Այդ մասին շաբաթ օրը` հոկտեմբերի 1-ին, հայտարարեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Իլդիզը:
Այս մաիսն գրում է MIGnews.com –ը:
Նախարարը հայտնեց, որ «Գազպրոմը» հրաժարվեց Անկարային զեղչեր տրամադրել այն չափով, որը խնդրել էր նրան թուրքական կողմը:
Խոսքը 1986 թվականին կնքված պայմանագրի մասին է, որի ժամկետը լրանում է այս տարվա վերջին: Համաձայն այս պայամանագրի` Ռուսաստանը Բալկաններով անցնող գազատար խողովակներով Թուրքիային էր մատակարարում տարեկան 6 միլիարդ խորանարդ/մետր գազ:
Սակայն այս գազային պայմանագիրը միակը չէ երկու երկրների միջև:
Ռուսաստանի բնական գազը Թուրքիա է հասնում նաև «Խորը հոսք» կոչվող գազատարով: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան տարեկան Ռուսաստանից գնում է 18 միլիարդ խորանարդ/մետր գազ:










































