Monday, 29 06 2026
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

Նիկոլ Փաշինյանը շարունակել է «գրոհը»

Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ի առավոտյան շարունակել է նախօրեին բուռն թափով սկսած «գրոհը» Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Անկասկած է, որ դա ինքնաբուխ ստացված իրավիճակ չէ, այլ պլանավորված գործողություն՝ նախընտրական և ավելի լայն քաղաքական տրամաբանությամբ:

Սակայն այստեղ թերևս այդ ամենի ստվերում է մնում կարևորագույնը՝ եկեղեցի-հանրություն-պետություն հարաբերությունների ֆունդամենտալ խնդիրը, որը Հայաստանում առաջ է եկել մինչև Նիկոլ Փաշինյանը, և, իհարկե, չի լուծվելու Նիկոլ Փաշինյանով: Անկասկած է, որ Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը միտված է հայ հանրության, հայ ժողովրդի կյանքում, կենսագծում իր առանցքային նշանակությունն ունեցող ինստիտուտի՝ ՀԱԵ ենթարկեցումը քաղաքական այն տրամաբանությանը, որ «դավանում» է ներկայիս քաղաքական իշխանությունը:

Պարզապես այդ խնդիրը լուծելու համար Փաշինյանը ակնհայտորեն օգտագործում է այն առավել ֆունդամենտալ խնդիրներն ու դրանց հետեւանքով հանրության տարբեր շերտերում գոյություն ունեցող տարատեսակ նստվածքները, որ առաջացել են տարիների, անգամ տասնամյակների ընթացքում՝ եկեղեցի-հանրություն-պետություն փոխհարաբերությունների համակարգի խաթարվածության և ժամանակի ընթացքից կտրվածության հետեւանքով: Եթե այդ դաշտում չձևավորվեն նոր մոտեցումներ, չարմատավորվի համակարգային և ռազմավարական աշխատանք, եկեղեցին իր մեծ նշանակությամբ մշտապես լինելու է քաղաքական թիրախում, ըստ օրվա իշխանության քաղաքական «դավանանքի»:

Իհարկե, թիրախավորումը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ՝ փափուկից մինչև վուլգար ուժի դրսևորում, բայց կլինի միշտ, քանի դեռ կա դրա պարարտ հողը հիմնային իմաստով: Իսկ այդ խնդիրը լուծելու թիվ մեկ շահառուն պետք է լինի հենց ինքը եկեղեցին, թիվ մեկ գործընկեր դիտարկելով հանրությանը, շարքային քաղաքացուն, քրիստոնյային: Չի հաջողվելու խնդիր լուծել որևէ իշխանության հետ առճակատումով, անգամ ամենասուր, որովհետև այդ առճակատումից, եթե անգամ պարտվողը լինի որևէ տվյալ իշխանություն, միևնույն է շահողը լինելու է ոչ թե եկեղեցին, այլ նոր իշխանությունը:

Միաժամանակ չի կարող ֆունդամենտալ խնդիրը և պարարտ հողը չեզոքացվել որևէ իշխանության հետ գործարքի, պայմանավորվածության, «ներառականության» սկզբունքով, որովհետև այդ դեպքում էլ շահողը լինելու է հենց այդ իշխանությունը, ոչ թե եկեղեցին: ՀԱԵ-ն գործնականում մինչև 2018-ը անցել է երկրորդ անարդյուն ճանապարհով, և 2018-ից հետո, առավել ևս վերջին 5 տարիներին անցնում է առաջին անարդյունք ճանապարհով: ՀԱԵ-ին անհրաժեշտ է «երրորդ ճանապարհը»՝ ռազմավարական աշխատանքը հանրության հետ, որը հաշվի է առնում նոր ժամանակի ընդհուպ գլոբալ տրանսֆորացիաները թե տեխնոլոգիական, թե առավել ևս սոցիալ-հոգեբանական, մտածողական համատեքստում: Եկեղեցին կարող է շահող լինել միայն այդ դաշտում լուծումների պարագայում, այդպիսով, ըստ էության, հիմքից չեզոքացնելով քաղաքական կոնյունկտուրայից բխող թիրախավորումների պարարտ միջավայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում