Wednesday, 01 07 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը. BBC

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Այս մասին BBC-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում։

Սպիտակ տունը մայիսի 29-ին հայտարարել էր, որ Իսրայելը «հաստատել է» ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ծրագիրը և սպասում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական պատասխանին։

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը երկու փուլով կվերադարձնի 10 ողջ մնացած պատանդներին և 18 մահացած պատանդների մարմինները՝ 60-օրյա հրադադարի և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան, սակայն, նշել է, որ առաջարկը չի բավարարում հիմնական պահանջները, այդ թվում՝ պատերազմի դադարեցումը։

Իսրայելի կառավարությունը մեկնաբանություն չի տվել, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ տեղեկությունների, մայիսի 29-ին պատանդների ընտանիքներին ասել է, որ ընդունում է Ուիթքոֆի ծրագիրը։

Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը և ուսումնասիրում է այն մեծ պատասխանատվությամբ։

Իսրայելը մարտի 18-ից ի վեր Գազայի նկատմամբ լիակատար շրջափակում էր սահմանել և վերսկսել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական հարձակումը՝ խախտելով ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը և փորձելով այդ կերպ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու 58 իսրայելցի պատանդներին, որոնցից առնվազն 20-ը, ենթադրաբար, ողջ են։

Մայիսի 19-ին իսրայելական բանակը ընդլայնված հարձակում է սկսել՝ նպատակն ունենալով վերահսկողություն հաստատել ողջ Գազայի հատվածի նկատմամբ։

Օրեր առաջ Իսրայելը 11-շաբաթյա շրջափակումից հետո թույլատրել է սահմանափակ քանակությամբ մարդասիրական օգնության մուտքը պաղեստինյան անկլավ, սակայն ՄԱԿ-ի գնահատմամբ՝ դա բավարար չէ բնակչության կարիքների համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում