Աֆղանստանի կառավարությունը միջազգային հանրությանն է դիմել` խնդրելով լուծել երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններում խմելու ջրի խնդիրը: Այս մասին գրում է BBC-ն:
Աֆղանական իշխանությունների փոխանցմամբ՝ խմելու ջրի պակասի հետևանքով մոտ 1000 բնակիչներ լքել են իրենց տները: Խմելու ջրի պակասից տառապում է մոտ երկու միլիոն մարդ:
Աֆղանստանի կառավարությունը պայքարում է նաև երաշտի դեմ: Այս տարի պլանավորվում է ներմուծել մոտ 2 միլիոն տոննա հացահատիկ:









































