«Կարմիր խաչի» աշխատակիցներն այսօր ժամանել են Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ, սակայն ընթացող մարտերի պատճառով նրանց թույլ չի տրվել մուտք գործել քաղաք:
Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարը և երկու ավտոմեքենանքերը կանգնեցվել են քաղաքի մոտակայքում` ապստամբների հսկիչ-անցագրային կետում:
Նշենք նաև, որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հերքեց Մուսա Իբրահիմի` Մուամար Քադաֆիի պաշտոնական ներկայացուցչի ձերբակալության լուրը: Այդ մասին հայտնել էր Al-Arabia հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ Լիբիայի նոր իշխանությունների հսկողության տակ գտնվող հեռուստաընկերությամբ տեղեկացվել էր, որ Իբրահիմը ձերբակալվել է, երբ կնոջ հագուստով՝ քաղաքի ժողովրդի հետ փորձել է լքել Սիրթը:







































