Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ԱՄՆ-ին կոչ է արել վերսկսել Պակիստանի հետ երկխոսությունը: Ինչպես գրում է The Washington Post-ը, Զարդարին ասել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է Պակիստանի հետ լուրջ բանակցություն սկսել, ոչ թե քննարկել Պակիստանում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ Զարդարին հայտարարել էր, որ Պակիստանի ղեկավարությունը զինյալների հետ ոչ մի կապ չի պաշտպանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Պակիստանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են: ԱՄՆ բարձրաստիճան գեներալներից մեկը Պակիստանի իշխանություններին մեղադրել էր ահաբեկչական «Հաքքանի» խմբավորմանն աջակցելու մեջ, ինչից հետո Պակիստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է կորցնել իր դաշնակից Պակիստանին, եթե շարունակի նման անհիմն մեղադրանքներ ներկայացնել:








































