Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպաններն առաջարկում են Լիբիայի Ազգային անցումային խորհրդին դադարեցնել զինված խմբավորումների գործողությունները, որոնք կամայականորեն ձերբակալություններ են իրականացնում և ծաղրուծանակի ենթարկում կալանավորներին:
Կազմակերպության աշխատակիցները, այցելելով ազատազրկման 20 վայրեր, պարզել են, որ դրանցից 6-ում դաժան վերաբերմունք են ցուցաբերում կալանավորների նկատմամբ, այդ թվում՝ ծեծ և էլեկտրաշոկ:
Human Rights Watch-ը կոչ է անում Լիբիայի նոր իշխանություններին հնարավորինս արագ ստեղծել արդարադատության համակարգ, որն ի վիճակի է իրականացնել բոլոր կալանավորների արդար դատավարությունը:
Իրավապաշտպանները այս իրավիճակի գլխավոր պատճառը համարում են անվտանգության ծառայությունների փորձի և վերահսկողության բացակայությունը:











































