Թուրքական իշխանությունները հայտարարել են երկրի հարավարևելյան Հաքքյարի նահանգի մի քանի բարձր լեռնային գյուղերի բնակիչների պարտադիր տարհանման մասին:
Այս մասին հայտնում է Hurriyet-ը` նշելով, որ պաշտոնական Անկարան այս քայլով ցանկանում է լեռներում սպասվող ռազմական գործողությունների ժամանակ վտանգի չենթարկել խաղաղ բնակիչների կյանքը:
Կատո լեռան մոտ արդեն տեղակայված են թուրքական բանակի ստորաբաժանումները` ռազմական զրահամեքենաների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում քուրդ զինյալների և թուրքական կառավարական զորքերի միջև բախումներն ակտիվացել են:








































