Արդեն մի քանի ժամ է, ինչ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո հավաքվել է բազմություն, տեղադրվել են տասնյակ վրաններ;
Ազատության հրապարակում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և Կոնգրեսի ներկայացուցիչները։
Թեև անձրև է տեղում՝ Կոնգրեսի համակիրները չեն հեռանում Ազատության հրապարակից, և անընդհատ նոր խմբեր են գալիս հրապարակ։
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հարթակից հայտարարեց, որ ՀԱԿ-ի անունից զանգահարել է Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելու շարունակել առկախված երկխոսությունը։ Սակայն, Լ. Զուրաբյանին չի հաջողվել կապվել Դ. Հարությունյանի հետ, քանի որ վերջինս Հայաստանում չէ: ՀԱԿ համակարգողն առաջարկը փոխանցել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին, ով խոստացել է այն փոխանցել Դ. Հարությունյանին:










































