Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական «Թահրիր» հրապարակում այսօր կրկին ցույցեր են կազմակերպվել: Բողոքի նոր ցույցն անվանվել է «Հեղափոխության վերադարձ»: Այն կազմակերպել է Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության միությունը, որը պահանջում է զինվորականաններից հնարավորինս շուտ կազմել քաղաքացիական իշխանություն:
Ինչպես հայտնում են եգիպտական լրատվամիջոցները, ցույցի անվտանգությունն այս անգամ իրավապահները չեն ապահովել, ինչի համար երիտասարդները կամավոր սկզբունքով հսկիչ անցագրային կետեր են հաստատել «Թահրիր» մտնող բոլոր ճանապարհների վրա և ստուգել են հրապարակ մտնող բոլոր մարդկանց:
Եգիպտոսի Ռազմական խորհուրդը հայտարարել է, որ ցույցի ժամանակ ցանկացած սադրանքի համար պատասխանատու են լինելու երիտասարդական միության անդամները:
Նախօրեին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ զինվորականները Al-Jazeera հեռուստաընկերության Կահիրեի գրասենյակում անսպասելի խուզարկություն են իրականացրել: Հեռուստաընկերությունը պատրաստվում էր ուղիղ եթերում ցուցադրել այսօրվա հանրահավաքը:








































