Կալիֆոռնիայում մոտ 6 հազար բանտարկյալ հացադուլ է հայտարարել` պահանջելով բարելավել իրենց պայմանները: Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը:
The Los Angeles Times-ը նշում է, որ հացադուլը միաժամանակ սկսվել է Կալիֆոռնիայի 9 բանտերում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դատապարտյալները հրաժարվել են ուտելիքից երկուշաբթի օրը: Ըստ պարբերականի, սա 2011 թ. բանտերում արդեն երկրորդ հացադուլն է:
Հուլիսին մոտ 6.5 հազար դատապարտյալներ երեք շաբաթ հրաժարվել էին ուտելիքից` առաջ քաշելով նույնպիսի պահանջներ: Իշխանությունները խոստացել էին կատարել նրանց պահանջները, սակայն երկու ամիս անց հացադուլը կրկնվել էր, քանի որ ոչ մի փոփոխություն տեղի չէր ունեցել: