«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ սկսել ա, սկսել ա, սկսել ա, այսօրվա հանրահավաքը հայտարարվում է բացված»,- նման խոսքերով բացեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ժողովուրդը պետք է ապացուցի, որ ուժեղ է ցանկացած մաֆիայից, ցանկացած օլիգարխից և դուրս է եկել փողոց սեփական սահմանադրական իրավունքը վերականգնելու համար.
«Դու իշխանություն ես, ժողովուրդ, և ես խոնարհվում եմ քո առաջ, ծառայում եմ քո կամքին, քո հաղթանակին, որովհետև դու ուժեղ ես, ժողովուրդ, դու հաղթելու ես, ժողովուրդ, դու անպարտելի ես, ժողովուրդ»:
Watch live streaming video from 1inam at livestream.com








































